ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան նորից սպառնում է

Թուրքիան նորից սպառնում է

Անկարան սպառնում է, որ կվերականգնի ռազմական գործողությունները Սիրիայում, եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը չկատարեն ստանձնած պարտավորությունները, անվտանգության գոտին չմաքրեն քուրդ զինյալներից, որոնց Էրդողանը ահաբեկիչներ է անվանում:

Նման հայտարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն նոյեմբերի 18-ին՝ ռուսական և ամերիկյան կողմից պահանջելով քրդական միավորումներին սահմանից հեռացնել 30 կիլոմետր: Այս հատվածի հսկողությունը պետք է իրականացնի թուրքական բանակը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է նաև, որ 370 հազար փախստական ինքնակամ վերադարձել է քուրդ գրոհայիններից ազատված տարածքներ:

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը պատասխանել է, որ Անկարայի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման գործընթացին: Գեներալ-մայորը պնդել է, որ Ռուսաստանը լիովին կատարել է և շարունակում է կատարել հոկտեմբերի 22-ի Սոչիի հուշագրի դրույթները:

Հետևելով փաստաթղթի կետերին՝ հաջորդ օրը Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը և սիրիացի սահմանապահները մտել են 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու սահմանակից տարածքներ:

Սիրիայում տիրող իրավիճակը նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կքննարկեն հունվարի 8-ին Ստամբուլում նախատեսված հանդիպման ժամանակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում