ՄՄարիամ Մխիթարյան

Հրաշք փրկություն

Հրաշք փրկություն

Իսպանիայում բժիշկներին հաջողվել է փրկել բրիտանացի զբոսաշրջիկ Օդրի Մեշին, որը լեռներում ընկել էր ձնաբքի մեջ, կորցրել գիտակցությունը: Նրա մարմնի ջերմաստիճանը կտրուկ իջել էր մինչև 20 աստիճան, սիրտը դադարել էր բաբախել: Բժիշկները, սակայն, կարողացել են երիտասարդ կնոջը կյանք վերադարձնել, գրում է Lavanguardia.com-ը:

Բարեբախտաբար, 34-ամյա կնոջ ուղեղը չէր վնասվել հենց կտրուկ սառելու պատճառով, և սրտի աշխատանքը վերականգնվել է դրա կանգից վեցուկես ժամ հետո: Բժիշկները տպավորված են ոչ միայն բրիտանուհու հրաշք փրկությամբ, այլև այն փաստով, որ նա գրեթե չունի կատարվածի նյարդաբանական հետևանքներ, կորցրել է միայն մատների ծայրերի զգայունությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում