ՄՄարիամ Մխիթարյան

Թեմատիկ գնացք՝ ԵԱՏՄ 5-ամյակի առիթով

Թեմատիկ գնացք՝ ԵԱՏՄ 5-ամյակի առիթով

Մոսկվայում այսօր տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության 5-ամյակին նվիրված՝ մետրոյի նոր թեմատիկ գնացքի գործարկումը: Այն ուղևորներին կծանոթացնի ԵԱՏՄ-ի ձեռքբերումներին, ինչպես նաև միության երկրներին:

Վագոնների ձևավորման համար օգտագործվել են ԵԱՏՄ պետությունների տեսարժան վայրերը, ինֆոգրաֆիկան և ինտերակտիվ տարրերը: Մեկնարկի արարողությանը մասնակցում էին ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները:

Հայաստանը պաշտոնապես անդամակցել է ԵԱՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Տնտեսական միությունում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում