Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Շարունակում ենք ինտենսիվ աշխատանքը՝ բանակցային առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու և բնության պահպանության մեր ընդհանուր հանձնառությունները գործնական որոշումների վերածելու համար։

Այս վճռորոշ փուլում յուրաքանչյուրիս կառուցողական ներգրավվածությունն ու փոխզիջման պատրաստակամությունը կարևոր են համաժողովի հաջող ավարտի համար»,- նշել է նա։










