Գյումրիում հայտարարվել է ջրանջատում․ վթարվել է քաղաքը սնող «Մայիսյան» ջրամբար լցվող ջրագիծը

Գյումրիում հայտարարվել է ջրանջատում․ վթարվել է քաղաքը սնող «Մայիսյան» ջրամբար լցվող ջրագիծը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը։

«Քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։

Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, ինչից անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։

Վեոլիայի թիմը կշարունակի աշխատել նաև գիշերը և կանի առավելագույնը, որ առավոտյան՝ հայտարարված ժամին, սպառողների ջրամատակարարումը լիովին վերականգնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում