Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ և Ռուսաստանը կուլիսային խորհրդակցություններ են անցկացնում տնտեսական համագործակցության վերաբերյալ. FT

ԱՄՆ և Ռուսաստանը կուլիսային խորհրդակցություններ են անցկացնում տնտեսական համագործակցության վերաբերյալ. FT

Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ անցկացնելուն զուգահեռ՝ Սպիտակ տունը և Կրեմլը փակ խորհրդակցություններ են անցկացնում տնտեսական համաձայնագրերի լայնածավալ փաթեթի շուրջ՝ գրում է FT-ը: Միացյալ Նահանգներն արդեն կնքել է ռուսական դիզելային վառելիքի ներմուծման գործարք, կասեցրել է ռուսական էներգակիրների արտահանման դեմ նոր պատժամիջոցները և անթաքույց ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով դադարեցնել դրոնների հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։

Բանակցային ուղին հիմնված է ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մշակումների վրա, որոնք քննարկվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ: Այս նախաձեռնությունների ընդհանուր ներուժը գնահատվում է 14 տրիլիոն դոլար:

Քննարկված տարբերակների թվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի վերահսկողության փոխանցումն ամերիկյան ընկերությանը՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի բաշխման համար, «Լուկօյլ» ընկերության արտասահմանյան ակտիվների վաճառքը Սպիտակ տան հետ փոխկապակցված ներդրողներին, «Նովատեկին» Ալյասկայի հեղուկացված բնական գազի նախագծին մասնակցելու թույլտվությունը, «Հյուսիսային հոսք» խողովակաշարի պահպանված գծերով Եվրոպա գազի մատակարարումների հնարավոր վերսկսումը, ինչպես նաև ռուսական կալիումական պարարտանյութերի արտահանման դեմ պատժամիջոցների մեղմացումը:

Վաշինգտոնի կուլիսային նախաձեռնություններն ուժեղ դիմադրության են հանդիպել եվրոպական մայրաքաղաքներում։ ԵՄ դիվանագետները կտրականապես դեմ են պատժամիջոցների վերացմանը և Մոսկվայի հետ ռազմավարական համաձայնագրերի կնքմանը մինչև հրադադարը՝ պնդելով, որ եվրոպական անվտանգության հարցերը չեն կարող լուծվել առանց Բրյուսելի մասնակցության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում