Չորեքշաբթի երեկոյան Բելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա: «Նա հարձակվել է երկու դանակով՝ գոռալով՝ «Ալլահ աքբար»: Ինքնապաշտպանության նպատակով սպան սպանել է հարձակվողին, բայց դեմքին դանակի հարվածներ է ստացել», - ասել է Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
Իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչական հարձակում:
Դաչիչը նշել է, որ հարձակվողը գտնվել է անվտանգության ծառայությունների հսկողության տակ և «Իսլամական պետության» կողմնակից է եղել։










