«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անունից «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։

Նշված օգտահաշիվների միջոցով տարբեր անձանց և տնտեսվարող սուբյեկտների կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ հանձնարարականներ տալու, տեղեկություններ պահանջելու, մասնագիտական կամ ներքին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև տեղեկատվության փոխանցում պահանջելու նպատակով։

ԲԸՏՄ-ն պաշտոնապես հայտարարում է, որ նշված օգտահաշիվները կեղծ են և չեն հանդիսանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնական հաղորդակցման միջոցները։

Տեսչական մարմինը հորդորում է․

Չկատարել նշված օգտահաշիվների միջոցով ուղարկվող հանձնարարականները և ցուցումները։

Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական, ներքին կամ այլ տեղեկատվություն։

Չուղարկել փաստաթղթեր, տվյալներ կամ այլ նյութեր և չկատարել կասկածելի հաղորդագրություններում ներկայացված պահանջները։

Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա՝ որպես պաշտոնական հանձնարարականների կամ պահանջների։

Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում պահպանել դրանք և տեղեկացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Տեղեկացնում ենք, որ ԲԸՏՄ-ի պաշտոնական հանձնարարականները, տեղեկատվության պահանջները և ծառայողական հաղորդակցությունն իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և պաշտոնական հաղորդակցման միջոցներով։

Կասկածելի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար խնդրում ենք կապ հաստատել ԲԸՏՄ-ի թեժ գծի՝ 119 հեռախոսահամարով կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Խնդրում ենք լինել զգոն, չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին և տարածել այս նախազգուշացումը՝ կեղծ օգտահաշիվների միջոցով հնարավոր չարաշահումները կանխելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում