ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անունով «Telegram» և «WhatsApp» հավելվածներում կրկին ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ: Նշված կեղծ էջերից Տեսչական մարմնի աշխատակիցներին և այլ անձանց ուղարկվում են հաղորդագրություններ՝ ներքին, մասնագիտական կամ ծառայողական տեղեկատվություն, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր ստանալու նպատակով։
Տեսչական մարմինը պաշտոնապես հայտարարում է. այդ օգտահաշիվները կեղծ են և որևէ առնչություն չունեն Տեսչական մարմնի ղեկավարի հետ։
«Հորդորում ենք՝
Չկատարել այդ օգտահաշիվներից ստացվող հանձնարարականները, պահանջները կամ ցուցումները։
Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական կամ անձնական տվյալներ ու փաստաթղթեր։
Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա որպես պաշտոնական աղբյուրի։
Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում խնդրում ենք պահպանել դրանք և կապ հաստատել Տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի հետ՝ (+374 60) 70 85 04 հեռախոսահամարով, կամ թեժ գծի 85 10 հեռախոսահամարով։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին և դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ»,- նշված է հաղորդագրությունում։










