Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակի» թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև թվային անվտանգության և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անվտանգ և վստահելի թվային կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարությանը՝ փոխանակված ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման Swedfund-ի միջև: Նամակի նպատակն է համագործակցել Հայաստանի հեռահաղորդակցության 5G ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև EuroHPC համատեղ նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության և եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներին հասանելիության հնարավորություններին։

Կողմերը կարևորել են նշված ուղղություններով համագործակցության զարգացումը՝ Հայաստանի թվային ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման և տեխնոլոգիական ներուժի ընդլայնման տեսանկյունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում