Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ ավարտվել են Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։
Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման համար։
Նրա խոսքով՝ քաղաքական վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում սահմանային ենթակառուցվածքների գործարկումը երկար չի տևի։ Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերն առաջիկայում կբացվեն։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:












