Վարչապետը ներկա է եղել COP31-ի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է եղել COP31-ի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է եղել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում