Իրանը հարստացված ուրանը համարում է ազգային հարստություն և չի համաձայնի այն դուրս հանել երկրից, «Ալ Մայադին» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Թույլ չենք տա Իրանից դուրս բերել հարստացված միջուկային նյութի որևէ մաս: Հարստացված ուրանը երկրի ազգային հարստությունն է և նախատեսված է ներքին կարիքների համար»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։
Պատասխանելով այս հարցում Ռուսաստանի նախաձեռնությանը՝ Ռեզային նշել է, որ Թեհրանը Մոսկվային նախապես տեղեկացրել է երկրի տարածքում հարստացված ուրանը պահպանելու որոշման մասին:









