ՄՄարիամ Մխիթարյան

Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը

Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը

Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ​​տեղակայման համար ռազմաբազայի կառուցումը, հայտարարել է փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Այսօր մենք համաձայնագիր ենք ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխադարձ համագործակցության, մշակումների և համատեղ նախաձեռնությունների մասին։ Ցանկանում ենք, որ լեհ-ամերիկյան ընկերությունների արտադրած ամերիկյան սպառազինության համար վճարվի Եվրոպական միության միջոցներից: Վերջնական որոշումը Սպիտակ տունը կկայացնի դեկտեմբերի սկզբին»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա կառուցելու հնարավորությունը:

Կոսինյակ-Կամիշն էլ հայտնել է Վարշավայի պատրաստակամության մասին՝ ֆինանսավորել իր տարածքում ամերիկյան զորքերի մշտական ​​տեղակայման համար նախատեսված ռազմաբազայի կառուցումը: Ամերիկյան կողմին առաջարկվել է չորս հնարավոր վայր Լեհաստանի արևմուտքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում