Իսպանիայի Բիլբաո քաղաքում աջերի դեմ բողոքի ակցիան ավարտվել է անկարգություններով. տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
Անկարգություններն սկսվել են Դեուստոյի համալսարանի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո:
Հանրահավաքից հետո մի քանի հարյուր մասնակից, շատերը՝ դիմակավորված, սկսել են վառել տարաներ և ավտոմեքենաներ, քարեր, ճայթուկներ նետել ոստիկանության վրա:
Այրվել է առնվազն 6 մեքենա և ոստիկանական մոտոցիկլետ: Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 19 դեպք:










