Գավառ և Վարդենիս համայնքներում ՔՊ կուսակցությունն առաջատար է հավաքած քվեներով

Գավառ և Վարդենիս համայնքներում ՔՊ կուսակցությունն առաջատար է հավաքած քվեներով

Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացուց «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, նախնական հաշվարկով, ստանում է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Դավիթ Խուդաթյանը։

«Շնորհավորում եմ Գուրգեն Մարտիրոսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է նա:

Խուդաթյանը տեղեկացրել է նաև, որ Վարդենիս համայնքում ընտրությանը մասնակցած 10 161 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստանում է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։

Նա շնորհավորել է Ահարոն Խաչատրյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում