Արմավիր համայնքում ՔՊ կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 96.1%-ը

Արմավիր համայնքում ՔՊ կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 96.1%-ը

Արմավիր համայնքում ընտրությանը մասնակից 13 941 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Շնորհավորում եմ Վարշամ Սարգսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ ստացել է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում