ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
«Գորիս համայնքում քաղաքացիներն ընտրել են համերաշխությունը՝ համանուն դաշինքին տալով՝
Սվարանց բնակավայր՝ 100%,
Քաշունի բնակավայր՝ 100%,
Տանձատափ բնակավայր՝ 100%,
Որոտան բնակավայր՝ 99,3%,
Ներքին Խնձորեսկ բնակավայր՝ 97%,
Բարձրավան բնակավայր՝ 96,4%,
Շուռնուխ բնակավայր՝ 96,2%»։
Հիշեցնենք՝ «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Դաշինքում միավորվել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։









