ՇՄ նախարարը այցելել է մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի

ՇՄ նախարարը այցելել է մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի

COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։

Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված բնապահպանական նախաձեռնություններին, կրթական ծրագրերին և նորարարական լուծումներին։

«Ուրախալի է տեսնել այն հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, որ համախմբել են այստեղ տարբեր սերունդների և ոլորտների ներկայացուցիչների։ Յուրաքանչյուր տաղավար հնարավորություն է՝ բացահայտելու նոր գաղափարներ, ծանոթանալու բնության պահպանությանն ուղղված աշխատանքին և գտնելու համագործակցության նոր ուղիներ։

Կանաչ գոտին կարևոր կապ է համաժողովի օրակարգի և հանրության միջև։ Այստեղ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակները ներկայացվում են առօրյա կյանքին առնչվող օրինակներով՝ ընդգծելով, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Կրթական, գիտական և մշակութային միջոցառումները նաև օգնում են ավելի լավ ճանաչելու բնությունն ու գիտակցելու դրա պահպանության նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, կազմակերպիչներին, կամավորներին և բոլոր այցելուներին՝ ակտիվ մասնակցության ու նվիրված աշխատանքի համար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում