Հրդեհ Աշխաբադի փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ

Հրդեհ Աշխաբադի փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշխաբադի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։25-ին։

Չբնակեցված բնակարանի պատշգամբում այրվել են կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում