Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։02-ին։ Այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահը և խոհանոցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում