Քննարկվել են արդարադատության նախարարության և UNHCR-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են արդարադատության նախարարության և UNHCR-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրիի հետ։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության նախարարության և UNHCR-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Մոնիկա Սանդրին ներկայացրել է UNHCR-ի մանդատի շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջնահերթությունները՝ ուղղված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց իրավական և սոցիալական ինտեգրմանն ու անհրաժեշտ ծառայությունների հասանելիության ապահովմանը։

Աննա Կարապետյանն իր հերթին ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով արդարադատության մատչելիության ապահովմանը, անվճար իրավաբանական օգնության համակարգի գործունեությանը, թարգմանչական ծառայությունների հասանելիությանը, ինչպես նաև դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։

Առանձին անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում ընթացող բարեփոխումներին, քննարկվել են նաև UNHCR-ի մանդատի շրջանակներում այս ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համատեքստում։

Կողմերը կարևորել են համագործակցության հետագա ամրապնդումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը՝ ընդգծելով փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց համար արդարադատության արդյունավետ հասանելիության և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման նշանակությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում