Ռուսաստանն այս գիշեր հարվածել է Կիևի կամուրջներին։ Դրանց երկայնքով երթևեկությունը արգելափակված է: Ուկրաինայի մայրաքաղաքի վարչակազմից հայտնել են, որ Գոլոսեևյան շրջանում Կիևի գնդակոծությունների հետևանքով վնասվել է Հարավային կամուրջը, Դեսնայի շրջանում՝ Հյուսիսային Կամուրջը:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսանյութ է հրապարակել հյուսիսային կամրջից:
«Մասնագետների եզրակացություններից հետո մենք կհասկանանք, թե երբ կկարողանանք բացել այդ կամուրջներով երթևեկությունը»,- նշել է նա:










