Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել։
«Շարունակել ենք Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին,
անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։
Խորհուրդը շարունակել է նաև քննարկել խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները»,- գրել է նախարարը:










