Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 1․35-ին, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները Սարյան փողոցում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 28-ամյա տղամարդու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նախնական տվյալներով՝ նա Սարյան փողոցի հասցեներից մեկում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է երկու պայուսակ՝ անձնական իրերով։ Սակայն գողությունն ավարտին չի հասցրել, շրջիկ ծառայություն իրականացնող գվարդիայի ծառայողների կողմից ձերբակալվել է։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում