Կրակոցներ Փարիզի արվարձաններում. մեկ զոհ, չորս վիրավոր

Կրակոցներ Փարիզի արվարձաններում. մեկ զոհ, չորս վիրավոր

Փարիզից մոտավորապես 25-30 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Իվելին դեպարտամենտի Տրապ և Լա Վերիեր քաղաքների փողոցներում տղամարդը մեքենայից կրակ է բացել անցորդների վրա։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է մեկ և վիրավորվել՝ չորս մարդ:

Ոստիկանության տվյալներով՝ զինված անձը նախ կրակ է բացել ավտոբուսի կանգառի մոտ, ապա՝ հանրային այգու և բենզալցակայանի մոտ։ Այնուհետև նա հեռացել է Տրապից և վիրավորել երեք մարդու, այդ թվում՝ 12-ամյա աղջկա, հարևան Լա Վերիեր քաղաքի դեղատան մոտ, ընդհանուր առմամբ՝ հինգ մարդ։

Ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կասկածյալը՝ 39-ամյա տղամարդը, միջադեպից հետո ձերբակալվել է Կուանիեր քաղաքում։ Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը գործ է հարուցել «ահաբեկչական գործունեության հետ կապված» սպանության հոդվածով:

Գործակալությունը որպես ծանրացուցիչ հանգամանք նշել է այն փաստը, որ հանցագործությունը «կատարվել է զոհերի «որոշակի էթնիկ խմբի, ազգի կամ կրոնի» իրական կամ ենթադրյալ պատկանելության պատճառով»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում