COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ToC մշակութային կազմակերպությունն ապրիլի 1-ից նոյեմբերի 1-ն Վանաձոր քաղաքում իրականացնում է «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի երկրորդ նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով ուսումնասիրել և վերաիմաստավորել Հայաստանում և արտերկրում լքված ճարտարապետական տարածքները՝ բացահայտելով դրանց պատմամշակութային նշանակությունը և խթանելով համայնքային ներգրավվածությունն ու հանրային երկխոսությունը։

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» խորագրով բազմադիսցիպլինար ցուցահանդեսը. կներկայացվեն արվեստագետների հետազոտությունների հիման վրա ստեղծված աշխատանքները՝ վերաիմաստավորելով անցյալի հիշողությունները ներկայի համատեքստում։

Երկրորդ նախագծի առանցքում Վանաձորի «Արտեկ» պիոներական ճամբարն է, որի ճարտարապետական ժառանգության և հավաքական հիշողության ուսումնասիրությանն է նվիրված Լիլիթ Մարտիրոսյանի (Երևան), Էրիկ Խանոյանի (Վանաձոր) և Կլիցա Անտոնիուի (Կիպրոս) մասնակցությամբ ստեղծագործական համագործակցությունը. ծրագրի հեղինակ և ցուցահանդեսի համադրող՝ Սոնա Հովհաննիսյան, ծրագրի արտ մենեջեր՝ Մարիաննա Աճեմյան:

Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև ստեղծագործական աշխատարաններ, հանդիպումներ և քննարկումներ՝ պատանիների, արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում