COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա

Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները կանխարգելիչ-հսկողական միջոցառումների ընթացքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Հորսեր» կոչվող տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա։ Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։

Էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում վարորդ Ս. Ա.-ն խոստովանել է, որ հասցրել է հատել երեք կանգուն ծառ։ Հատված ծառերի կոճղերը համարակալվել են, ավտոմեքենան տեղափոխվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք։

Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։

Էկոպարեկային ծառայողները շարունակում են անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ իրավախախտումները ժամանակին բացահայտելու, ապօրինի գործողությունները կանխելու և բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու նպատակով

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում