Մեկնարկել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի 4-րդ խաղափուլը

Մեկնարկել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի 4-րդ խաղափուլը

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի 4-րդ խաղափուլը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Երեք խաղափուլից հետո երկու մրցաշարերում էլ արդեն կան միանձնյա առաջատարներ։

Հայ միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը 2.5 միավորով գլխավորում է գրոսմայստերի նորմայով մրցաշարը։ Նրան հաջորդում են հայ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և Մոլդովան ներկայացնող գրոսմայստեր Եգոր Լաշկինը, ովքեր ունեն 2 միավոր։

Միջազգային վարպետի նորմայով մրցաշարի առաջատարն է բելառուս միջազգային վարպետ Դմիտրի Կուշկոն՝ 3 միավորով։ Հայ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը և Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Սեյեդ Քիան Փուրմոսավին ունեն 2.5 միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում