Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները։

Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Ալեքս Սահակյանը՝ 5-րդ հորիզոնականը։

Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 6 միավորով կիսել է 10-րդ հորիզոնականը։

Նոյեմբերի 5-ից 6-ը կանցկացվի կայծակնային շախմատի առաջնությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում