Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը․ Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ

Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը․ Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ

Նոյեմբերի 3-ից 12-ը Հունաստանի Կրետե կղզում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Առաջնությունն անցկացվում է 12 տարիքային խմբերով՝ մինչև 18, 16, 14, 12, 10, 8 տարեկան պատանիներ և մինչև 18, 16, 14, 12, 10, 8 տարեկան աղջիկներ:

Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ։

Երկու խաղափուլից հետո 2 միավոր ունեն հետևյալ շախմատիստները.

Մանվել Առաքելյան՝ մինչև 16 պատանիներ, Տիգրան Համբարձումյան՝ մինչև 14 պատանիներ, Դավիթ Մելքոնյան՝ մինչև 12 պատանիներ, Սամվել Մովսիսյան՝ մինչև 10 պատանիներ, Մոնթե Ավետիսյան՝ մինչև 8 պատանիներ, Մարկ Ադամյան՝ մինչև 8 պատանիներ, Ռաֆայել Զաքարյան՝ մինչև 8 պատանիներ, Անահիտ Մկրտչյան՝ մինչև 18 աղջիկներ, Նվարդ Հայրապետյան՝ մինչև 18 աղջիկներ, Սոնա Կրկյաշարյան՝ մինչև 16 աղջիկներ, Նռանե Գևորգյան՝ մինչև 16 աղջիկներ, Արիանա Չիլինգարյան՝ մինչև 12 աղջիկներ, Նարե Իսախանյան՝ մինչև 12 աղջիկներ, Սոֆիա Բաղրամյան՝ մինչև 10 աղջիկներ։

3-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում