COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Հանրապետականները զգուշացրել են, որ Պենտագոնը լրացուցիչ ֆինանսավորում չի ստանա, եթե Սպիտակ տունը չփոխի Ռուսաստանի նկատմամբ իր կուրսը. The Hill

Հանրապետականները զգուշացրել են, որ Պենտագոնը լրացուցիչ ֆինանսավորում չի ստանա, եթե Սպիտակ տունը չփոխի Ռուսաստանի նկատմամբ իր կուրսը. The Hill

Ներկայացուցիչների պալատում ավելի շատ հանրապետականներ են զգուշացնում Պենտագոնին, որ լրացուցիչ ֆինանսավորում չեն տրամադրի, եթե Սպիտակ տունը չփոխի Ռուսաստանի նկատմամբ իր կուրսը։

Խոսքը 350 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեի մասին է, որը Պենտագոնը խնդրել էր հուլիսին Իրանի հետ պատերազմի և բանակը բարեփոխելու անհրաժեշտության ֆոնին (113 մլրդ դոլարը պետք է ուղղվի արտադրական հզորությունների ընդլայնմանը, 102 մլրդ դոլարը՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման համար):

The Hill-ը գրում է, որ հանրապետականները դժգոհ են Ռուսաստանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի մերձեցումից, ինչը Պենտագոնին և Սպիտակ տանը սպառնում է «լուրջ խնդիրներով»: Կրեմլի հետ հաշտվելու հակառակորդները կարող են արգելափակել ռազմական փաթեթի ընդունումը ներկայիս նստաշրջանում: Ուկրաինայի դաշնակիցները հանրապետականներից պահանջում են վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և վերացնել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Starlink արբանյակային կապի օգտագործման սահմանափակումները:

«Գերատեսչությունները ֆինանսավորում չեն ստանա, եթե չկատարեն իրենց պարտականություններն Ուկրաինայի նկատմամբ»,- The Wall Street Journal-ին ասել է կոնգրեսական Բրայան Ֆիցպատրիկը։

Ուկրաինայի հարցում հանրապետականներին աջակցում են դեմոկրատները։ Նրանք օրինագիծ են պատրաստել «ՌԴ-ի հետ կոռուպցիոն նավթային գործարքներն արգելելու մասին»։ Այն կոչված է չեղյալ հայտարարելու դիզելային պայմանավորվածությունը և արգելափակել ԱՄՆ-ի ցանկացած ներդրում ռուսական էներգետիկայում, ինչպես նաև պարտավորեցնում Է Սպիտակ տանը պատժամիջոցներ սահմանել դրա դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում