COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը չի օգնի ավարտել պատերազմը. Ուկրաինայի ԱԳՆ

Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը չի օգնի ավարտել պատերազմը. Ուկրաինայի ԱԳՆ

Պաշտոնական Կիևը արձագանքել է առանց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին: Նման գագաթնաժողովը չի օգնի ավարտել պատերազմը, երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։

«Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը կարող է օգնել ավելի արագ ավարտելու պատերազմը: Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը միայն հակառակ արդյունքը կտա. այն կխրախուսի Պուտինին շարունակել այս պատերազմը»,- ասել է Սիբիհան Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ: «Պուտինին նման հանդիպման հրավիրելը միայն կխթանի նրա մեծամտությունը և կտա նրան այնպիսի կարգավիճակ, որին նա արժանի չէ»։

Սիբիհայի համոզմամբ՝ «Ռուսաստանը ոչ թե համաշխարհային տերություն է, այլ համաշխարհային խնդիր։ Ռուսաստանի տնտեսությունը առնվազն 13 անգամ փոքր է ամերիկյանից և 8 անգամ՝ Չինաստանից, ու շարունակում է կրճատվել»: Նախարարի տվյալով՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում ունի 1,6 միլիոն զոհված և վիրավոր։

«Ոչ մի պրագմատիկ կամ բարոյական չափանիշով Պուտինը տեղ չունի նախագահներ Թրամփի և Սիի հետ նույն սեղանի շուրջը նստելու»,- եզրափակել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Սիբիհայի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը կարող էր նման տեղ վաստակել միայն խաղաղության ուղղությամբ լուրջ քայլ կատարելով, ինչպիսին է նախնական հրադադարը։ «Փոխարենը՝ տեսնում ենք հակառակը՝ քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչության աճ»,- հավելել է ուկրաինացի նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում