ՄՄարիամ Մխիթարյան

ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ

ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Խանտի-Մանսիյսկի ինքնավար Սուրգուտի շրջանում գտնվող արդյունաբերական օբյեկտի վրա, հայտարարել է նահանգապետ Ռուսլան Կուխարուկը։ Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել, որի ծավալը նահանգապետը չի հստակեցրել։

Ըստ լրատվամիջոցների՝ հարվածը հասցվել է Սուրգուտի Չեռնոմիրդինի անվան կոնդենսատի կայունացման գործարանին։ «Գազպրոմի» այս ձեռնարկությունը երկրի խոշորագույն նավթագազային կոնդենսատ խառնուրդի վերամշակման գործարանն է՝ տարեկան ավելի քան 10 մլն տոննա հզորությամբ:

Սա Խանտի-Մանսիյսկի Ինքնավար Օկրուգին առաջին հարվածն է։ Մայիսին այնտեղ հրթիռային տագնապ էր հայտարարվել։ Սուրգուտից Ուկրաինայի սահման ուղիղ գծով մոտավորապես 2600 կմ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում