ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել, բայց առանց Զելենսկու։
«Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ի վերջո այս կամ այն ձևով լուծում կգտնեն։ Բայց դա կլինի առանց Զելենսկու, քանի որ նա չի ցանկանում բանակցել»,- ասել է Թրամփը Newsmax-ի հետ հարցազրույցում։ Ամերիկացի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահի հետ «դժվար է գործ ունենալ»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման տարբերակների քննարկումն անհնար է առանց Կիևի մասնակցության։
«Անկախ մեր ցանկությունից՝ առանց գործող ուկրաինական ղեկավարության որևէ բան քննարկել հնարավոր չէ»,- ասել է նա։
Թրամփը Զելենսկուն մեղադրել է նաև նավթի գների բարձրացման համար, որի պատճառը, ըստ ԱՄՆ նախագահի, ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածներն են:









