Հինգշաբթի երեկոյան ուկրաինական ուժերը վերսկսել են հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին: Գործողությունները սկսվել են հարվածների արգելքի վերացման մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունից հետո՝ հայտնում է BBC-ն:
Financial Times-ի հետ հարցազրույցում Զելենսկին ներկայացրել է իրավիճակը. առաջին և երկրորդ օրերին Ռուսաստանը «ոչ շատ ուժեղ» հարվածներ է հասցրել Ուկրաինայի բենզալցակայաններին և վառելիքի ենթակառուցվածքներին, բայց երրորդ օրը Մոսկվան հարձակվել է երկրի բոլոր խոշոր էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Այսպիսով՝ գործնականում վերջ է դրվել «էներգետիկ հրադադարին», ինչը հարուցել է ԱՄՆ նախագահ Թրամփի խիստ քննադատությունը: Նա ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հարվածներն անվանել է «ամոթ»՝ պնդելով, որ Կիևը պարզապես փորձում է բարձրացնել նավթի համաշխարհային գները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի նոր հարվածները էական վնասներ չեն պատճառել։ Իր հերթին, ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կիևի և շրջակա տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ են տեղի ունենում՝ հայտնում են տեղի իշխանությունները։









