ՄԻՊ գրասենյակը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումների

ՄԻՊ գրասենյակը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին  աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումների

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրազեկում են որոշակի օրերի երևանյան գրասենյակի աշխատանքները հեռավար կազմակերպելու մասին:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների:

Աշխատանքներն իրականացվելու են աշխատանքային օրերի մշտական գրաֆիկով։ 24/7 ռեժիմով գործելու է թեժ գծի 096116100 հեռախոսահամարը։ Նշված օրերին դիմումները կընդունվեն առցանց՝ [email protected]»,- նշված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում