Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել

2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։

Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխայի իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը, ինչպես նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցներում սովորողի պաշտպանության թիմերի առկայությանը և դրանց գործունեությանը, ինչպես նաև հանրակրթական որոշ ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններին։

Այս համատեքստում քննարկվել են տեսահսկման համակարգերի կիրառման կարգը, ինչպես նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող ընթացակարգերի և մեխանիզմների առկայության ու գործնական կիրառման հարցերը։

Նիստի ավարտին քննարկվել են Խորհրդի հետագա անելիքներին և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների ձայնը լսելի դարձնելու և իրենց իրավունքներին առնչվող հարցերի քննարկմանը երեխաների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում