ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը բաց է թողնում խաղաղությանը մոտենալու ևս մեկ հնարավորություն. Զելենսկի

Ռուսաստանը բաց է թողնում խաղաղությանը մոտենալու ևս մեկ հնարավորություն. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ լսել է օրերս Մայամիում Վաշինգտոնի թիմի հետ հանդիպած ուկրաինացի պատվիրակների զեկույցը: Ուկրաինայի նախագահը շեշտել է՝ Կիևը պատրաստ է իրական որոշումների և դեէսկալացիային ուղղված քայլերի՝ մոտեցնելու պատերազմի ավարտը։

«Աջակցել ենք էներգետիկ հրադադարի գաղափարին։ Մեր դիրքորոշումը միանշանակ է. Ուկրաինան պատրաստ է հետևել ԱՄՆ նախագահի հայտարարած էներգետիկ հրադադարին, եթե Ռուսաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի», - շեշտել է Զելենսկին, հավելել՝ ներկայումս նման միտում չի նկատվում, քանի որ Ռուսաստանը կրկին հարվածել է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքին:

«Եթե այս հարվածները Ռուսաստանի պատասխանն են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ապա ռուսները բաց են թողնում խաղաղությանը մոտենալու ևս մեկ հնարավորություն», - նշել է Զելենսկին։

Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ շփումները շարունակվում են, ընդգծել Մոսկվայի նկատմամբ ճնշում գործադրելու կարևորությունը:

Զելենսկին նաև զրուցել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, շնորհակալություն հայտնել համերաշխության և աջակցության համար։ Օրակարգում են եղել Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարի խախտումները և Ուկրաինային աջակցողների կոալիցիայի առաջիկա հանդիպումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում