Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Թրամփի հայտարարությունից հետո էներգետիկ ոլորտի վրա հարձակման համար

Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Թրամփի հայտարարությունից հետո էներգետիկ ոլորտի վրա հարձակման համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան ռուսական բանակը հարվածել է Խարկովի ջերմաէլեկտրակայանին (Խարկովի ՋԷԿ-5) Կիևի ու Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո:

Ըստ Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովի` հոկտեմբերի 11-ին հրթիռային հարվածի են ենթարկվել նաև Խարկովի արվարձանի բնակելի շենքեր, ինչի հետևանքով հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 22-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադար հաստատել: «Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում իրականացվում է էներգետիկ հրադադար: Երկու կողմն էլ համաձայնել է դրան: Մի՛ խախտեք այն»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցի իր էջում։

Զելենսկին, որը բազմիցս պահանջել է փոխադարձ հրադադար էներգետիկ հարցերում, սկզբում Axios-ի լրագրողին ասել է, որ ինքը ոչինչ չգիտի ձեռք բերված մասնակի հրադադարի մասին, բայց կաջակցի դրան, եթե Ռուսաստանը համաձայնի։ Ավելի ուշ նա հայտարարել է. «Մենք աջակցում ենք մեր գործընկերների կողմից ձեռնարկվող բոլոր քայլերին, որոնք կարող են օգնել մեզ։ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ Ամերիկայի երկխոսության հստակ մանրամասներ են ակնկալում, և հավաստիացում, որ Պուտինը կիրականացնի նախագահ Թրամփի խոստումները»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում