ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հաջող» զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի խոսքով՝ զրույցի ընթացքում նախագահները համաձայնության են եկել, որ Ռուսաստանն «անմիջապես» ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներ։
Եվս 500 հազար տոննա ռուսական դիզելային վառելիք կմատակարարվի նոյեմբերին, իսկ անմիջապես դրանից հետո՝ 1 միլիոն տոննա։ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի հանդեպ ԱՄՆ վերահսկողության և Ռուսաստանի հետ այսօրվա համաձայնագրի շնորհիվ դիզելային վառելիքի գինն ամերիկացիների և աշխարհի համար «կնվազի ռեկորդային տեմպերով»։
Թրամփի հայտարարությունից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պետության ղեկավարի հանձնարարությամբ տրամադրել է ժամանակավոր ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումը համաշխարհային շուկա։
Լիցենզիայի համաձայն՝ թույլտվությունը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։









