Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացման կարողությունները. Վենս

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Իրանը պետք է զգալիորեն կրճատի ուրանի հարստացման կարողությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար։ «Եթե չեն ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է նրանց անհրաժեշտ մինչև 60% հարստացված ուրան։ Եթե իրանցիները ցանկանում են ցույց տալ, որ հրաժարվում են միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, պետք է գործուն քայլեր ձեռնարկեն»,- ասել է Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է համաձայնության գալու, սակայն Թեհրանը պետք է հստակ զիջումների գնա:

Միևնույն ժամանակ Վենսը շեշտել է, որ գործարքի հասնելը բարդանում է նաև այն պատճառով, որ Վաշինգտոնը չի հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Իրանում։ «ԱՄՆ-ն բանակցություններ է վարում նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտաքին գործերի նախարարի հետ, սակայն պարզ չէ՝ որքան մեծ է նրանց ազդեցությունն իշխանական համակարգում»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում