Կանադայի Քվեբեկ նահանգի Ազգային ժողովի ընտրությունում հաղթել է Քվեբեկի կուսակցությունը, որն առաջ է մղում շրջանի ինքնիշխանության գաղափարը և խոստանում է հանրաքվե անցկացնել Կանադայից անջատվելու վերաբերյալ:
Կուսակցությթունը ստացել է ձայների 28 տոկոսը՝ 127 տեղանոց Ազգային ժողովում ապահովելով 59 տեղ. նրան չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ: Քվեբեկի լիբերալ կուսակցությունը հավաքել է ձայների 24,2 տոկոսը, ինչը նրան ապահովել է 40 տեղ խորհրդարանում: Քվեբեկի Պահպանողական կուսակցությունը 20,7% աջակցությամբ ստացել է 19 տեղ:
Հարցումների համաձայն՝ հանրաքվեի գաղափարին աջակցում է նահանգի բնակչության միայն 30 տոկոսը։ Կուսակցությունը խոստացել է այդ հարցով համագործակցել այլ կուսակցությունների հետ:










