Արդիականացվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑ

Արդիականացվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է շուրջ 700 բազմաբնակարան շենքերի ավելի քան 2000 շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից։

Ներդրումային ծրագրի շրջանակում հին և տեխնիկապես մաշված ներածման բաշխիչ սարքավորումները և շքամուտքերի էլեկտրական լարերը փոխարինվում են նորերով։

Կատարվող աշխատանքների արդյունքում կնվազի բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման համակարգում առաջացող անսարքությունների հաճախականությունը, կկանխարգելվեն վթարային իրավիճակները, բնակիչների համար կապահովվեն առավել անվտանգ պայմաններ, ինչպես նաև կվերականգնվի շքամուտքերի արտաքին տեսքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում