Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Քննարկումների արդյունքում համաձայնեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և առաջիկա անելիքները։










