Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

Հունգարիայի խորհրդարանը վարչապետ Պետեր Մադյարին զրկել է անձեռնմխելիությունից՝ նրան ներկայացնելով բջջային հեռախոսի գողության մեղադրանք: Խորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ հաստատել են դատախազի միջնորդությունը՝ քրեական հետապնդման համար վարչապետի անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ: Նրա դեմ այժմ քրեական գործ կհարուցվի:

Որոշման օգտին քվեարկել է 139 օրենսդիր։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Դատախազի խնդրանքը հաստատել են իշխող «Տիսա» կուսակցության և ծայրահեղ պահպանողական «Մեր հայրենիք» կուսակցության պատգամավորները։ «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության և քրիստոնեա-դեմոկրատների ​​ խմբակցությունները չեն ներկայացել նիստին՝ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ այնտեղ քննարկվել է նաև իրենց երկու պատգամավորի՝ Վիկտոր Օրբանի կառավարության նախկին նախարարների անձեռնմխելիությունը վերացնելու հարցը: Նրանց կասկածում են լուրջ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար:

Մադյարը ոչ միայն զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այլև խորհրդարանի պատգամավոր է, անձամբ է խնդրել վերացնել իր պատգամավորական անձեռնմխելիությունը՝ հայտարարելով, որ պատրաստ է համագործակցելու հետաքննության հետ ու վախենալու ոչինչ չունի: 2024 թվականի հունիսին Մադյարը վերցրել է գիշերային ակումբում իրեն նկարահանող տղամարդու բջջային հեռախոսը և նետել Դանուբ գետը։ Վարչապետը պնդում է, որ նախորդ իշխանությունները փորձել են սադրել իրեն։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©