ՌԴ դեսպանի հետ քննարկվել են կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղություններն ու այլ հարցեր

ՌԴ դեսպանի հետ քննարկվել են կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղություններն ու այլ հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Դավիթ Թադևոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։

Ողջունելով դեսպանին՝ Դավիթ Թադևոսյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին, իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև համագործակցության հետագա հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղությունները և առաջիկա անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում