Ղազախստանում զորավարժության ժամանակ Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի. կան զոհեր

Հսկայական առաջընթաց ենք գրանցել ԱՄՆ-ի և Չինաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում. Թրամփ

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման առաջնահերթությունները

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման առաջնահերթությունները

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ժողովրդագրական դիմակայունություն. ներդրումներ մարդկային կապիտալում՝ հանուն կայուն ապագայի» խորագրով հարակից միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացումը և խոցելի խմբերի պաշտպանությունը Հայաստանի զարգացման առաջնահերթությունների առանցքում են։ Այս մոտեցումն արտացոլված է նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարությունում, ՀՀ Կառավարության գործողությունների ծրագրում և 2026-2030 թթ. ծրագրում։

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030 թթ. շրջանակը, որի առաջնահերթություններից են սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության ամրապնդումը, արժանապատիվ աշխատանքը, գենդերային հավասարությունը, կանանց հնարավորությունների ընդլայնումն ու խոցելի խմբերի պաշտպանությունը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված բարեկեցության բարձրացմանն ու արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ մշակված՝ Հայաստանի ժողովրդագրության 2024-2040 թթ. ռազմավարության իրականացումը՝ որպես ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման համապարփակ և համակարգված շրջանակ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©