«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցության եկած դատապարտյալի եղբորը:

«Արդյունքում՝ քաղաքացու թևատակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ թմրամիջոցի նմանվող, 0,80 գրամ քաշով բուսական զանգված:

Քաղաքացին ձերբակալվել է ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված արգելված իրերի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:»,- ասվում է հաղորդագրությունում

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում