Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։
Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։
8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։
Դիտումներ59









